Օրինագիծը սահմանում է, որ Հայաստանում պետական կազմակերպությունների լիազորություններ կվերապահվեն նաեւ հանրապետության ՄԻՊ գրասենյակի, նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ինչպես նաեւ պետական մարմիններին (ներառյալ նրանց ենթակա պետական մարմինները): Այս մասին փետրվարի 10-ին «Պետական հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Միակ բացառությունը, ինչպես նշեց փոխնախարարը, կլինեն հանրապետության Կենտրոնական բանկը եւ նրա աշխատակիցները:
Բացի այդ, կկարգավորվեն նաեւ ֆինանսների նախարարության լիազորությունները պետական հատվածի կազմակերպությունների նկատմամբ, որպեսզի վերը նշված գերատեսչությունը կարողանա ընդունել բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը:
«Այս իրավական ակտերն արդեն կան, սակայն, քանի որ դրանք չեն ընդունվել լիազոր մարմնի կողմից, այնպես է ստացվել, որ դրանք անհատական եւ բացառապես հանձնարարական բնույթ են կրում»,- պարզաբանեց Պողոսյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, փոփոխությունների մեկ այլ խումբ ֆինանսների նախարարությանը լիազորություն է տալիս վերահսկելու պետական հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման համակարգերի ներդրման եւ իրականացման մակարդակը` նշելով, որ այսօր դա արվում է, բայց միայն այս կամ այն նախարարության նախաձեռնությամբ:
«Փոփոխությունների չորրորդ խումբն առաջարկում է վերանայել կարգավորող մարմինների ֆինանսական հաշվետվողականության ժամկետները՝ սահմանելով ավելի իրատեսական ժամկետներ»,- ասաց Պողոսյանը:





























