Միացյալ Նահանգները պահպանել է իր դիրքորոշումը Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում՝ չնայած այս ոլորտում Անկարայի նոր նախաձեռնություններին: Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«С-400-ների նկատմամբ մեր քաղաքականությունը չի փոխվել»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մի պաշտոնյա:
«Ռուսական С-400-ները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի [ռազմական] սարքավորումների հետ, դրանք սպառնում են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների անվտանգությանը եւ չեն համապատասխանում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության պարտավորություններին»,- ասել է Փրայսը





























