Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հունիսի 9-ին հարազատ մորը մի քանի անգամ դանակի հարվածներ հասցրած երիտասարդը ձերբակալվել է:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Քննիչի որոշմամբ, 22-ամյա երիտասարդը` Սարո Խաչատրյանը, ձերբակալվել է եւ այս պահին գտնվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրազդան քաղաքում հունիսի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում 22-ամյա Սարո Խաչատրյանն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հարազատ մորը` 49-ամյա Կարինե Կոստանդյանին:
Նրանք բնակվում են Հրազդան քաղաքի միկրոթաղամասի 302 շենքի 8-րդ հարկում: Մայրը վիրավոր վիճակում 8-րդ հարկից ոտքով իջել է մինչեւ առաջին հարկ եւ ամբողջ աստիճանավարդակն արյունոտ է եղել: 49-ամյա կինը վնասվածքներն ստացել է հիմնականում թեւերի եւ կրծքավանդակի մասում: Նա գտնվում է Հրազդանի հիվանդանոցում:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























