Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի է ունեցել վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քննիչ հանձնաժողովը հաստատել է մասնավոր վարդապետության աստիճանի համար ներկայացված Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանի` «Հարսանեկան ծիսաշարի կանոնները եւ արարողությունները Հայոց եկեղեցում» եւ Տ. Մակար աբեղա Հակոբյանի «Եկեղեցական հարաբերություններին վերաբերող կանոնները հայ կանոնական իրավունքի հուշարձաններում» թեմաներով թեզերը:
Հունիսի 11-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Հայր Խորենն ու Հայր Մակարը տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան:




























