Լավ, էս սորոսաթուրքական շրջանակներին ինչո՞վ են կերակրում, որ սրանք ամեն մի երեւույթից հակառուսական «միտք» են ծնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը։
«Երկրաշարժից քիչ անց, երբ հնարավոր եղավ մտնել համացանց, տեսա, որ մի քանի «արեւմտամետ», այսինքն՝ թուրքահպատակ, շատ արագ հասցրել էին գրել, որ սա ռուսներն են արել հայերի դեմ։ Ավելի լկտի սուտ հնարավոր չէր պատկերացնել։ Դա արծրունա-նիկոլական ստի պես մի բան էր։
Լավ, էս սորոսաթուրքական շրջանակներին ինչո՞վ են կերակրում, որ սրանք ամեն մի երեւույթից հակառուսական «միտք» են ծնում։ Լավ, սրանց էս ի՞նչ են սրսկում, որ սրանք նույնիսկ ցնցումների ժամանակ էժանագին հակառուսական շոու են սարքում։ Էս գաղտնիքը պետք է բացահայտել, որպեսզի հասկանալ, թե արեւմուտք կոչվածի փափուկ ուժի զորությունը որտեղ է թաքնված եւ ինչպես են նրանք հայկական անուն ազգանունով մարդկանց սարքում թուրքամետ ենիչերիներ»,- գրել է նա։




























