ԱՄՆ-ը ամերիկյան հետախուզության նախկին գործակալ Մոնիկա Ուիթին հեռակա կարգով մեղադրել են Իրանի համար լրտեսելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արդարադատության նախարարությանը:
Ուիթը 2013-ին փախել է Իրան եւ ենթադրաբար օգնել է իրանցի օպերատիվ աշխատակիցներին գործել իր նախկին գործընկերների դեմ: Բացի այդ, նա իրանցիներին բացահայտել է Պենտագոնի ծրագրերից մեկի ծածկագիրը եւ գաղտնի նպատակները, հայտնում է արդարադատության նախարարությունը:
Բացի այդ, ամերիկուհու հետ մեղադրվում են նաեւ Իրանի չորս քաղաքացիներ:
«Մոնիկա Ուիթին մեղադրում են, որ նա իրանական ռեժիմին բացահայտել է խիստ գաղտնի հետախուզական ծրագիր եւ ԱՄՆ հետախուզության սպայի ինքնությունը»,- ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը:
«Նաեւ Իրանից չորս հաքերներ մեղադրվում են համակարգչային տարբեր հանցագործությունների մեջ, որոնց թիրախը եղել են ԱՄՆ հետախուզական համայնքի անդամները՝ տիկին Ուիթի նախկին գործընկերները»,- հավելել է Դեմերսը:




























