Վաղուց ի վեր բոլորին հայտնի է, որ օրական մեկ խնձորը հրաշք կերպով պահպանում է մեր առողջությունը: Բայց այն փաստը, որ խնձորի գույնից կախված է, թե այն ում համար է ավելի օգտակար, գիտնականները պարզել են ոչ այնքան վաղուց, փոխանցում է Planet- today-ը: 

Տարբեր գույնի խնձորները տարբեր համով են օժտված, դրանք օգտակար նյութերի եւ հատկությունների տարբեր բաղադրություն ունեն: Կանաչ խնձորը քլորոֆիլի պարունակությամբ առաջատարն է, բժիշկներն այս խնձորները խորհուրդ են տալիս ալերգիկներին: Երկաթը, որի առկայությունը վերագրում են մրգի այս տեսակին, կանաչ խնձորի մեջ քիչ է: Փոխարենը դրանք օգնում են ճնշել աղիներում բակտերիաների աճը, ինչը դրական ազդեցություն ունի ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա:

Խնձորի դեղին տեսակները մեծ քանակությամբ կարոտին են պարունակում: Դրանք օգտակար հատկությունների հոր են հիվանդ լյարդով կամ լեղապարկով մարդկանց համար: Երկար ժամանակ առասպել կար, որ դեղին եւ կարմիր խնձորները ավելի շատ են շաքար պարունակում, քան կանաչ խնձորները: Գիտնականները, սակայն, ապացուցել են, որ դա այդպես չէ: Դեղին եւ կանաչ խնձորներում մաքուր ածխաջրերի պարունակությունը գրեթե նույնքան է:

Խնձորի կարմիր տեսակները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք պտուղները պաշտպանում են ուլտրաֆիալետի ազդեցությունից: Մարդու օրգանիզմում հայտնվելով՝ այս նյութերը, անտոցիանները նաեւ պաշտպանում են մեր բջիջները վաղ ծերանալուց: Հակաօքսիդանտներ եւ С վիտամին են պարունակվում կարմիր խնձորի հիմնականում կլեպի մեջ:

Բացի այս բոլոր օգտակար հատկություններից, խնձորը բարելավում է գլխուղեղի եւ սրտի մկանների աշխատանքը, դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի գործունեության վրա, ամրանում է իմունիտետը, խրախուսվում է մարդկանց սննդակարգում, որոնք տառապում են դիաբետով եւ ճարպակալմամբ: