«Տարիներ առաջ, երբ Արտաշատ քաղաքի թիվ 6 դպրոցի տնօրեն նշանակվեց Աննա Խուսավերդյանը, արտաշատցիները դա ընկալեցին որպես նրա հոր` Կծան Միշայի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի անձնական երախտագիտության արտահայտություն: Ոլորտին տեղյակ մարդիկ նշում են, թե ամբողջ Հայաստանում Աննա Խուդավերդյանը միակն է, որ լոգոպեդի որակավորմամբ` նշանակվել է տնօրեն»,-գրում է թերթը` հիշեցնելով, որ Կծան Միշան` Միշա Խուդավերդյանը հայտնի դարձավ Խուճուճ Էդոյի` Էդուարդ Մադաթյանի դեմ սարքված գործի շրջանակներում. Կծանը իրավապահ մարմիններին հայտնել էր, որ Խոսրովի արգելոց այցելող Խուճուճ Էդոն պատվիրել է սպանել խոսրովում հաճախակի որսի գնացող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:
«Որսի սիրահար պաշտոնյաների համար «որսաշան» կարգավիճակ ունեցող, այսինքն` խված որսի ետեւից վազող Կծանը պարգեւատրվեց 2003 թ, ընդդիմության շարքերն անցած Մադաթյանին ամբաստանելու համար: Սակայն եկել են պարգեւները ետ վերցնելու ժամանակները: Արտաշատի մեր աղբյուրների փոխանցմամբ` Կծանի աղջկա դպրոցում առաջին անգամ լուրջ ստուգումներ են անցկացվել: Նախնական տվյալներով` պարզվել է, որ Աննա Խուդավերդյանը դպրոցի յուրաքանչյուր ուսուցչից յուրացրել է առնվազն 1 միլիոն դրամ»,-տեղեկացնում է «ՉԻ»-ն: Արտաշատում որպես «Կծանի աղջկա դպրոց» հայտնի դպրոցում տիրող վիճակի եւ ստուգումների մանրամասները թերթը խոստանում է ներկայացնել առաջիկայում:




























