Շվեյցարիայում վերջին շրջանում վարսավիրանոցներ այցելությունների թիվն աճել է 10-15 տոկոսով: Հաճախորդներն ավելի հաճախ են վարսավիրանոց գնում հիմնականում զրուցելու համար: Մարդիկ սոցիալական փոխազդեցության կարիք ունեն կարանտինի պայմաններում. զրուցելու ցանկություն կա, իսկ բարերն ու ռեստորանները փակ են մինչեւ հետագա կարգադրությունները, նշում է ՌԳ-ն` վկայակոչելով 20min.ch պորտալը:

«Ինձ մոտ հաճախորդներ են հայտնվել, ովքեր կրկին արագ կտրում են մազերը` որպեսզի դուրս գան եւ տեսնեն մարդկանց»,- ասում է Ցյուրիխում Gwafför Hairzig գեղեցկության սրահի սեփականատեր Քեթի Հուսը: Նրանք հիմնականում գալիս են, քանի որ ցանկանում են զրուցել:

Քեթիի խոսքով` նա ստիպված է հաճախորդներից մի քանիսին տեղափոխել ավելի ուշ ժամի: Հանկարծակի այցը միշտ չէ, որ հնարավոր է: Հակառակ դեպքում սրահում չափազանց շատ մարդ կլինի: Վարսավիրանոցը հանրային հավաքույթների նոր վայր է դարձել, կարծում է նա:

Քեթիի կոլեգան Բեռնից հաստատել է, որ մեկուսացման պայմաններում մարդիկ ուզում են բացել իրենց հոգիները: «Որոշ հաճախորդներ գալիս են պարզապես մազերը լվանալու եւ գլխի մերսում անելու համար»,- ասել է նա:

Առանձին հաճախորդներ ստուգում են վարսահարդարների համբերությունը, զրույցի ընթացքում նրանք խոսում մարդու իրավունքների մասին, բողոքում են սահմանափակումներից: «Խնդրում եմ, վարսավիրին միայն բացասական տեղեկատվություն մի փոխանցեք»,- սոցցանցերում գրել է Լյուցեռն կանտոնի գեղեցկության սրահներից մեկի վարպետը, ով ցանկացել է անանուն մնալ: