62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Marriott International-ի գործադիր տնօրեն եւ նախագահ Առնե Մ. Սորենսոնն անսպասելի մահացել է 2021 թվականի փետրվարի 15-ին»,-ասվում է հայտարարության մեջ:

2019 թվականին Սորենսոնի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: