Բիթքոինի արժեքը նորից թարմացրել է իր պատմական առավելագույնը, վկայում են Coindesk-ի տվյալների, փոխանցում է «Գազետա»-ն:
Կրիպտոարժույթի գինն այսօր կեսօրին 57.123 դոլարի է հասել:
Ավելի վաղ բիթքոինի արժեքը բարձրանում էր առավելագույնը մինչեւ 56.3 հազար դոլար:
Բիթոքոինի գին կտրուկ սկսել էր տատանվել 2020-ի դեկտեմբերի երկրորդ կեսին: Դեկտեմբերի 16-ին կրիպտոարժույթը վերականգնել էր իր պատմության ամենաբարձր ցուցանիշը` 20.000 դոլարը, որը պահպանվում էր 2017 թվականից: Այդ ժամանակից ի վեր այն ակտիվորեն աճում է:





























