Նուբարաշենի խճուղում հունիսի 12-ին ժամը 14:10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի խճուղու թիվ 28 էլեկտրասյան դիմաց 20-ամյա Վահան Ավետիսյանը վարելով «ԳԱԶ-2410» մակնիշի 25 ԼԼ 400 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է 29-ամյա Արտաշես Թովմասյանի վարած Nissan Sunny մակնիշի Լ 2046 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով, Nissan Sunny մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Արդյունքում վարորդն ու ուղեւոր 33-ամյա Արտակ Զազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























