Կոտայքի մարզում հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան 10:40-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ճանապարհի խաչմերուկի սկզբնամասում իրար են բախվել 26-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Land Cruiser 10 ՕՏ 026 համարանիշի եւ Մ.Գրիգորյանի վարած «ՎԱԶ-2106» համարանիշի 42 ԼՍ 976 համարանիշ ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2106»-ի վարորդը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի հիվանդանոց: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























