Իրականությանը չեն համապատասխանում մամուլում հայտնված տեղեկությունները, թե Զեյթունի գերեզմանոցի տարածքում ինքնասպան է եղել երիտասարդ գրող Սեւակ Գեւորգյանը:
Ինչպես Զեյթունի գերեզմանոցից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում Սեւակ Գեւորգյան անունով որեւէ մարդ ինքնասպան չի եղել: Գերեզմանոցի տնօրինությունը ֆոտոլրագրողին հայտնել է, որ իրենց գերեզմանոցում վերջին մեկ շաբաթում չի հայտնաբերվել անհայտ անձի դիակ, անգամ տեղի չի ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում հնարավոր է, ինչ-որ երիտասարդ մարմնական վնասվածքներ ստացած կամ մահացած լինի:
Ոստիկանության Զեյթունի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը նույնպես ֆոտոլրագրողին հայտնել է, որ ոչ մի նման դեպք, ահազանգ իրենց մոտ չի ստացվել:
Սեւակ Գեւորգյանի մայրը` Լիլիթը նույնպես NEWS.am-ին հայտնել է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:




























