Սանկտ-Պետերբուրգի Կապելա համերգասրահում հունիսի 10-ին կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված գիտնական, բեւեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150 ամյակին:
Միջոցառումը կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հայ համայնքի եւ տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությամբ:
Միջոցառումը սկսվել է Նանսենի մասին պատմող ֆոտոցուցահանդեսի բացումով եւ ֆիլմի ցուցադրմամբ:
Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի եւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, կառավարության աշխատակիցներ, դիվանագետներ:




























