Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ  եւ Ակունք համայնքներում հունիսի 12-ին տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ:

ՀՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրությունների արդյունքում Գեղահովտի համայնքում 4392 ընտրողներից մասնակցել են 2727 ընտրողներ եւ առաջադրված 3 թեկնածուներից ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը ստացել է 1772 ձայն, անկուսակցական Թաթուլ Գրիգորյանը 908 ձայն եւ անկուսակցական  Նահապետ Գեւորգյանը`199 ձայն:

Իսկ Ակունք համայնքում 2968 ընտրողներից մասնակցել են 1838 ընտրողներ եւ առաջադրված 3 թեկնածուներից ՀՀԿ անդամ  Արծրուն Ղարիբյանն ստացել է 970 ձայն, անկուսակցական Կամո Պողոսյանը 68 ձայն եւ ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը`740 ձայն:

Այսպիսով, Գեղահովիտ եւ Ակունք համայնքներում  համայնքի ղեկավարներ են վերընտրվել Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ Վարդան Պողոսյանը եւ Արծրուն Ղարիբյանը: