168.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանությունը նախարարությունների աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մասնաշենքերից, որպեսզի հետո նրանց բերեն Հանրապետության հրապարակ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքին մասնակցելու: Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՀ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից: Նույն իրավիճակն է նաեւ թաղապետարաններում: Ի դեպ, այս պահին նաեւ փակում են Երեւանի որոշ փողոցներ, օրինակ՝ Ամիրյան փողոցը:
Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն էր ահազանգել մի քաղաքացի, որը հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Երեւան տոնավաճառը» փակել են, աշխատակիցներին ուղարկել են Փաշինյանի կազմակերպած ակցիային։





























