Նախորդ տարվա 5 ամիսների համեմատ, այս տարի Երեւանում զգալիորեն նվազել է ապօրինի կառույցների թիվը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաեւ անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները: «Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքին»,-նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը`  հանձնարարելով սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

Ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու քաղաքապետի հանձնարարության համատեքստում զեկուցվել է, որ հանրային սպարկմամբ զբաղվող տնտեսվարող բոլոր սուբյեկտներն ծանուցվել են քաղաքապետի որոշման վերաբերյալ: Հանրային սպասարկման 33 օբյեկտ, քաղաքապետարանի եւ «Կանաչստան» ՀԿ-ի համատեղ իրականացրած մոնիթորինգի արդյունքում,  ծխողների համար հատուկ տարածք  ապահովելու համար արժանացել են «Կանաչստան» ՀԿ–ի շնորհակալագրերի: