ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր կնշի իր 90-ամյակը Zoom-ում տեսահամաժողովի ձեւաչափով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նախկին նախագահի շրջապատից աղբյուրը:

«Կնշենք Zoom-ում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ տեսահամաժողովին կմասնակցեն քաղաքական գործչի մտերիմներն ու մարդիկ, ովքեր աշխատել են նրա հետ: