ԱՄՆ-ը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար են համարել եւ պատրաստ են աշխատել հանրապետության նոր կառավարության հետ, որը կձեւավորվի քվեարկության արդյունքում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Մարկ Թոները:

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան մեր  լավ բարեկամն է, գործընկերն ու դաշնակիցը, եւ ազատ ու արդար ընտրություններ է անցկացրել: Դրանք անցել եւ թափանցիկ կարգով»,- ասել է Թոները եւ նկատել, որ ԱՄՆ-ը ողջունում է ընտրությունների արդյունքները:

«Մենք միտված ենք աշխատելու Թուրքիայի նոր կառավարության հետ` տարաբնույթ հարցերում»,- ասել է դիվանագետը:

Նշենք, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է ընտրություններում` ստանալով 50,3 տոկոս քվե: