Անցած շաբաթ Նիգերիայի հյուսիսարեւմտյան Զամֆարա նահանգի գիշերօթիկ դպրոցից առեւանգված հարյուրավոր դպրոցականներն ազատ են արձակվել:

Զամֆարայի նահանգապետ Բելո Մատավալեն հայտնել է, որ 279 աղջիկներ ազատ են արձակվել: Անցյալ շաբաթ կառավարությունը հայտարարել էր, որ առեւանգվել է 317 մարդ:

Ուրբաթ օրը զինյալները Ջանգեբե քաղաքի իգական պետական միջնակարգ դպրոցից առեւանգել էին աղջիկների:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, երկնագույն հիջաբներով հարյուրավոր աղջիկներ գտնվում էին Գուսաուի կառավարության շենքում:

Մատավալեն ասել է, որ աղջիկներին կուղարկեն բժշկական հետազոտությունների՝ նախքան նրանք կմիանան իրենց ընտանիքներին: