Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հունիսի 12-ին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.54-ին, մարվել`17.54-ին:

Ամբողջությամբ այրվել է Ջ.Պետրոսյանին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի 375 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենան եւ թափքում կուտակած 500 հակ անասնակեր:

Նույն օրը հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.35-ին, մարվել`07.00-ին:

Այրվել են Ա.Վարդանյանին պատկանող օժանդակ շինության տանիքը` 70քմ մակերեսով, «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայի սրահի ցուցիչների վահանակը եւ առջեւի երկու նստատեղերը: