Հայաստանի ռազմական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան` քննարկելու` ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության սպառազինության առաքումների հնարավորությունը:

Ենթադրվում է, որ հաջող բանակցությունների դեպքում Ռուսաստանը նորագույն զինատեսակներ կուղարկի:

«Պատվիրակությանը կընդունի ՌԴ զինված ուժերի ՌՔԿ զորքերի պետ, գեներալ-մայոր Եւգենի Ստարկովը»,- ասել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Վլասովը:

Վլասովի խոսքով, ռազմական գերատեսչությունների միջեւ հարաբերությունները զարգանում են 2004-ից պատվիրակությունների ամենամյա փոխանակության տեսքով: