Գլենդելի Beyond the Star’s թատրոնում հունիսի 11-ին տեղի է ունեցել Տիգրան Պասկեւիչյանի եւ Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմի ցուցադրությունը, որին Հայաստանից ներկա էին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը:

Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել շուրջ 500 հանդիսականներ: Ֆիլմի ցուցադրությունից հետո մոտ երկու ժամ շարունակ Անդրանիկ Քոչարյանն ու Տիգրան Պասկեւիչյանը պատասխանել են ներկաների հարցերին:

Հանդիպման վերջում հայտարարվել է, որ հունիսի 17-ին նույն կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում, որին բացի վերոնշված հյուրերից կմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը եւ «Ժամանակ» օրաթերթի ու «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: