Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով Թուրքիա գաղթածաների թիվը հասել է 8 հազար 538-ի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  բոլոր գաղթականներին գրանցում են եւ տեղավորում հատուկ նախատեսված ժամանակավոր  վրաններում։ Արդեն տեղադրված վրանները լցվել են եւ նախատեսվում են նոր վրանային քաղաքներ ստեղծել։

Սիրիացիները Թուրքիա են մուտք գործում Հաթայ նահանգից, որտեղ, որ տեղակայված են գաղթականների ընդունման վրանային քաղաքները։