Մոսկվան չի սպասում ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանելու համար, «մենք նրանց շուտով կուրախացնենք», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչո՞ւ եք կարծում թե մենք սպասում ենք: Ոչ ոք չի սպասում, այլ հարց է, որ այս պահի դրությամբ մինչեւ հիմա չէինք բացահայտում ու այսպես հրապարակայնացնում պատասխան միջոցառումները այդպիսի հանրային հարթակում: Նրանք ինչ-որ ստոպ-ցուակներ են մտցրել, մենք մտցրինք ստոպ-ցուցակներ, կա՛մ տեղեկացրինք նրանց, կա՛մ պատասխանեցինք նրանց հարցերին... Բայց հաշվի առնելով, թե ինչպես են նրանք հիմա իրենց պահում՝ նրանք միանգամից հրապարակեցին այս բոլոր ցուցակները, կարծում եմ, որ մենք նրանց շուտով կուրախացնենք, աշխատանքն ընթացքի մեջ է»,- ասել է Զախարովան «Առաջին ալիքի» եթերում՝ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցներին ՌԴ պատասխան միջոցառումներին առնչվող հարցին:

Եվրամիությունը Ալեքսեյ Նավալնիի կալանավորման պատճառով երեքշաբթի առաջին անգամ նոր գլոբալ ռեժիմի շրջանակում պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ մարդու իրավունքների խախտումների համար: ԵՄ-ից հետո ԱՄՆ-ն հայտարարել էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ցուցակում էին հայտնվել 14 կազմակերպություններ՝ «կենսաբանական եւ քիմիական զենքի արտադրության համար» ձեւակերպմամբ: Դրանից բացի, ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են կոնկրետ անձանց եւ կազմակերպությունների դեմ, ներառելու են արտահանման եւ վիզայի սահմանափակումներ: