Դոնորների պակաս Գյումրիում կա, բայց պակասել են նաեւ արյուն ստացողները կամ արյան կարիք ունեցողները: Դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրեն Արմենուհի Չախալյանը:

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ դոնորները պակասում են, հիմա մտածելու մի փաստ էլ կա: Արյուն վերցնողների, արյան կարիք ունեցողների թիվն է պակասել: Սա երկու բացատրություն ունի. կա’մ մարդիկ գնացել արտագաղթել են, կա’մ հիվանդություններ է պակասել»,-ասել է Արմենուհի Չախալյանը:

Դոնորների միջազգային օրն արյան փոխներարկման կայան այցելողների եւ կամավոր սկզբունքներով արյուն հանձնողների թիվը եւս բժիշկները մտահոգող են համարում:

Խնդիրը Հայաստանում եւս մասնավորապես Գյումրիում լուծում է պահանջում: Մասնագետներն այստեղ կարեւորում են նաեւ  պետական աջակցությունը, շատ հաճախ դոնոր են դառնում, կամ այլ կերպ ասած արյուն են հանձնում որոշակի գումարի դիմաց: