Սիրիայի մայրաքաղաքում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Սիրիայի իշխանությունների դեմ հանդես եկող մի շարք երկրների դեմ եւ այրել այդ երկրների դրոշը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Դամասկոսում Ասադի հազարավոր կողմնակիցները այրել են Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դրոշները, ինչպես նաեւ Թուրքիայից պահանջել` վերադարձնել Իսքենդերունը(Ալեքսանդրետի սանջակ): «Ժողովուրդը հետ է ուզում Իսքենդերունը»,-բղավել են Ասադի կողմանկիցները:
Այս դեպքից 2 օր առաջ էլ Դամասկոսում մոտ 2 հազար ցուցարար շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն: Նրանք կոտրել են դեսպանատան դիմաց դրված Թուրքիայի տարբեր շրջանները ներկայացնող ծանոթագրական վահանակները եւ դեսպանատան դռան վրա կախել Սիրիայի դրոշը: Իսկ որոշ ցուցարարներ փորձել իջեցնել դեսպանատան մոտի Թուրքիայի դրոշը:




























