Աստանայում կբացվի Համագործակցության շանհայյան կազմակերպության տասներորդ գագաթաժողովը։

ՀՇԿ-ն միանգամից երկու տոն է նշում՝ իր 10-ամյակը եւ բարեկամության եւ համագործակցության մասին ռուս-չինական մեծ պայմանագրի 10-ամյակը։

Օրակարգում են տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերը։ Գագաթաժողովի մասնակիցները պետք է հաստատեն կազմակերպության հակաթմրանյութային ռազմավարությունը, հայտնում է «Վեստին»։

Հանդիպմանը նախատեսվում է նաեւ քննարկել մշակութահումանիտար հարցեր։ ՀՇԿ-ի տասներորդ գագաթաժողովին դիտորդի կարգավիճակով ներկա կլինեն Հնդկաստանի, Իրանի,Մոնղոլիայի եւ Պակիստանի առաջնորդները, ինչպես նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ով վերլուծաբան Լեոնիդ Գուսեւի խոսքով, ձգտում է հաստատվել մի կազմակերպության մեջ, ուր իրեն այնքան էլ չեն սպասում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ գագաթաժողովի հիմնական փաստաթուղթը պետք է դառնա Համագործակցության շանհայական կազմակերպության տասնամյակի հռչակագիրը։ Հանդիպումների ավարտին Ղազախստանը ՀՇԿ-ի նախագահությունը կհանձնի Չինաստանին։