ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարթերը եւ նրանց կանայք մասնակցել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի աջակցության երկու նոր գովազդային հոլովակներում: Այս մասին հինգշաբթի հաղորդել Է «Գովազդի հարցերով խորհուրդ» ամերիկյան հասարակական կազմակերպությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պատվաստանյութերը կպաշտպանեն ձեզ եւ նրանց, ում դուք սիրում եք, վտանգավոր եւ մահացու հիվանդությունից»,- Reuters գործակալությունը մեջբերում է նախկին նախագահ Բուշի խոսքերը այդ հոլովակներից մեկում, ամերիկացիներին ուղղված այդ ուղերձում Քլինթոնը եւ Օբաման կաջակցեն նրան: Վերջինս, ինչպես նշել է հոլովակներին ծանոթ գործակալությունը, կհայտարարի, որ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները «համավարակին վերջ տալու առաջին քայլն են» եւ կապահովեն երկրի հետագա հաջող զարգացումը:

Հոլովակներում, ինչպես նշել է Reuters-ը, պարզ զգացվում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի բացակայությունը, որի վարչակազմն ակտիվորեն նպաստել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծմանը եւ դրանց` շուկա դուրս բերման աշխատանքների արագացմանը:  Գովազդի հարցերով խորհուրդն այդ «բացը» բացատրել է նրանով, որ հոլովակներից մեկը նկարահանվել է Բայդենի երդմնակալության ժամանակ հունվարի 20-ին, իսկ Թրամփը, ով այն անտեսել էր, «կադրից դուրս է մնացել»:

Ինչպես հայտարարվել է, նոր սոցիալական գովազը Գովազի հարցերով խորհրդի «Դու ես որոշողը» համազգային կրթական քարոզարշավի մի մասն է, որը կոչված է համոզել Միացյալ Նահանգների այն բնակիչներին, ովքեր դեռ թերահավատորեն են վերաբերվում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման անվտանգությանն ու անհրաժեշտությանը: