Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսով շնորհավորել է Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ընտրություններում հերթական հաղթանակի կապակցությամբ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Էրդողանը կոչ է արել Սիրիայի նախագահին` հեռու մնալ բռնություններից եւ անհապաղ երկրում սկսել բարեփոխումներ: Էրդողանը անհանգստություն  հայտնել  նաեւ, որ Սիրիայում հակաթուրքական գործողություններ են սկսվել` հիշեցնելով Սիրիայում Թուրքիայի դեսպանատան եւ հոյւպատոսության առջեւ տեղի ունեցած հակաթուքրական բողոքի գործողությունները:

Նշենք, որ Սիրիայի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան դեմ հավաքված ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը եւ վանկարկել. «Ժողովուրդը Թուրքիայից հետ է պահանջում Իսքենդերունը» (Ալեքսանդրետի սանջակ):