Թուրքիայի Թունջելի նահանգում ծառայության ընթացքում գաղտնաբառը մոռացած ժանդարմերիայի սերժանտ Սամեթ Քարսլըն սպանվել է զինծառայակից ընկերոջ կողմից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թունջելի (Դերսիմ) նահանգում քուրդ զինյալների դեմ գործողությունների ընթացքում թուրքական ստորաբաժանումների գործողությունների ընթացքում Սամեթ Քարսլըն տեղաշարժի ընթացքում չի կարողացել ժամապահին ասել գաղտնաբառը։
Ժամապահն էլ առանց վարանելու կրակել է իր զինակցի վրա՝ ծանր վիրավորելով նրան։
Էլազըղի (Խարբերդ) հիվանդանոց տեղափոխված Քարսլըի կյանքը փրկել չի հաջողվել։




























