«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը պատրաստվում է Սեւանի ավազանում կառուցել կոյուղաջրերը մաքրող կայաններ: Այդ մասին այսօր` հունիսի 15-ին լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Զտիչ կայանները կտեղադրվեն Գավառում, Մարտունիում, Վարդենիսում եւ էապես կնպաստեն Սեւանի ջրի մաքրությանը: Ամենայն հավանականությամբ` արդեն հաջորդ տարվա կեսերին այդ կայանները պատրաստ կլինեն: Հետագայում նման կայաններ կտեղադրվեն այլ առողջարանային կենտրոններում` Դիլիջան եւ Ջերմուկ:

Պ. Լորենի տեղեկացմամբ` նույնիսկ Ֆրանսիայի մի շարք շրջաններում կոյուղաջրերը զտող հարմարանքներ տեղադրված չեն: Ընդհանրապես` այդ պրակտիկան աշխարհում սկսվել է կիրառվել ընդամենը 50 տարի առաջ: