Տոկիոյում սկսվել է սակուրայի ծաղկման շրջանը, կիրակի հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հատկանշական է, որ ներկայիս շրջանը սկսվել է նույն օրն, ինչ 2020 թվականին, սակայն միջին տարեկան շրջանից 12 օր վաղ: Կանխատեսումների համաձայն՝ Տոկիոյի սակուրան կհասնի ծաղկման իր գագաթնակետին մարտի 22-ին եւ կտեւի մինչեւ մարտի 29-ը:

Մարտի 11-ին Ճապոնիայում առաջին սակուրան ծաղկել է Հիրոսիմա նահանգում՝ երկրի արեւմուտքում:

Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշը, իսկ ծաղիկը ոչ պաշտոնական զինանշանի կարգավիճակ ունի: Բալենու այդ տեսակի ծաղկման գագաթնակետը սովորաբար դիտարկվում է ապրիլի սկզբում: Անցած տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով տեղի բնակիչները եւ զբոսաշրջիկները չեն կարողացել վայելել սակուրայի ծաղկումը: Հատկապես կոշտ սահմանափակումներ էին գործում Տոկիոյում, որտեղ իշխանությունները հորդորում էին տեղի բնակիչներին հրաժարվել պիկնիկներից զբոսայգիներում սակուրայի ծաղկման ժամանակ: Ակնկալվում է, որ այս տարի իրավիճակը կբարելավվի. Տոկիոյում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ առնվազն մինչեւ մարտի 21-ը: