Եվրոպական միությունում AstraZeneca ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման ուշացումները մասնակիորեն կապված են հանգամանքի հետ, որ պայմանագրում նշված գործարանը, որը զբաղվում է դեղամիջոցի արտադրությամբ Նիդերլանդներում, դեռեւս չի փոխանցել պատվաստանյութի գեթ մեկ դեղաչափ: Մատակարարման խնդիրների պատճառները բացահայտել է Financial Times թերթը:

Նիդերլանդների Լեյդենում ձեռնարկությունը, որը կառավարվում է ենթակապալառու Halix ընկերության կողմից, պետք է արտադրի, ըստ պլանի, առնվազն 5 միլիոն դեղաչափ եւ մատակարարի դրանք ԵՄ-ին: Սակայն, չնայած պատվաստանյութերի արտադրությունն ընթացքի մեջ է, գործարանը դեռեւս չի ստացել թույլտվություն Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից մատակարարումները կատարելու համար: Դրա համար AstraZeneca-ն դեռեւս չի ներկայացրել կարգավորչին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Ներկայում ինը եվրոպական երկրների դադարեցրել են կամ ժամանակավորապես սահմանափակել են AstraZeneca դեղամիջոցով պատվաստումները պացիենտների մոտ ի հայտ եկած տրոմբոզի պատճառով: Ավստրիան, Էստոնիան, Լատիան, Լիտվան եւ Լյուքսեմբուրգը դադարեցրել են դեղամիջոցի օգտագործումը, ընդ որում՝ Դանիան, Իսլանդիան եւ Նորվեգիան դադարեցրել են իրենց երկրում այդ պատվաստանյութի մատակարարումները:

Հայտնի է, որ ԵՄ տարածքում մարտի 12-ից ի վեր գրանցվել է տրոնբոզի 22 դեպք AstraZeneca-ով երեք միլիոն պատվաստվածների շրջանում: Կարգավորիչը դա կապում է պատվաստանյութի օգտագործման հետ, սակայն մահվան դեպքերի հետաքննությունն ընթացքի մեջ է, հաղորդում է Լենտա.Ռու-ն: