ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը «սին, ունայն, տուպոգոլովի ու ողորմելի ինտրիգներ» է համարում այն խոսակցությունները, թե իշխանություն- ՀԱԿ երկխոսության հետեւանքով ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիր դաշտ անցնել:
«Սին, ունայն տուպոգոլովի, պարզապես ողորմելի ինտրիգներ են այն խոսակցությունները, ըստ որի, Բարգավաճ Հայաստանը կարող է գնալ ընդդիմադիր դաշտ կամ թուլանալ, կամ կորցնել իր մանդատների կեսը իշխանություն- ՀԱԿ երկխոսության հետեւանքով»,-այդպես արձագանքեց մամուլում տեղ գտած հրապարակումներին ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:
«Այս ինտրիգները հյուսվում են տարբեր քռչոտ-փռչոտների կողմից: Սրանց նմանների փեշակն ինտրիգներ ստեղծելն է, բայց թող բոլորը հանգիստ լինեն: Ինտրիգները, որպես կանոն հյուսվում են ուժեղների շուրջ»,- պարզաբանել է Բոստանջյանը` նորից շեշտելով, որ դա «բստրածին, քոսոտ քաղաքական ուժերի ձեռքի գործն է»:
«Մենք ոչինչ չենք փորձում ծածկադմփոց անել, ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացնում ենք: Եթե փորձեինք էլ` ամեն ինչ ուշ, թե շուտ ջրի երես դուրս կգար: «Բարգավաճ Հայաստանը» շատ ինքնաբավ քաղաքական ուժ է, որտեղ չկան մանկուց տառապյալներ ու բարդույթներից կոտորվածներ»,- ամփոփեց Բոստանջյանը:




























