Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների եւ նրանց աջակցող ինտերնետ կայքերի դեմ թուրք հաքերները կիբերհարձակման են անցել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Anonymous-ի կողմից Թուրքիայի տեղեկատվական վարչության դեմ հաքերային հարձակումից հետո թուրքական Cyber-Warrior-ին կից AKINCILAR եւ CW Askerleri հաքերական խմբավորումները կիբերպատերազմ են սկսել Anonymous-ի եւ նրան աջակցող եվրոպական եւ ամերիկյան ինտերնետ կայքերի դեմ։

Նշենք, որ Anonymous-ը հայտարարել էր, թե իրենք Թուրքիայում պետական մարմինների կայքերի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել ինտերնետ գրաքննությունը։

Anonymous-ը ուշադրության  է դարձրել այն հանգամանքը, որ իրենք չեն առաջնորդվում քաղաքական, էթնիկ կամ այլ հայացքներով եւ միշտ էլ այդպիսին են մնալու։