Պրահայում շարունակվում է Չեխիայի եւ Սլովակիայի ուժեղագույն շախմատիստներ Դավիդ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի մրցամարտը: Մովսիսյանն այս տարվանից ներկայացնում է Հայաստանի հավաքականը, սակայն ունի Սլովակիայի քաղաքացիություն եւ համարվում է այդ երկրի ուժեղագույն շախմատիստը:

Մրցամարտի երրորդ պարտիայում եւս գրանցվել է ոչ ոքի: Ընդհանուր հաշիվն է 1,5:1,5:

Շախմատային մրցամարտին զուգահեր Պրահայում դասախոսություններով է հանդես գալիս աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը: Շախմատային դպրոց բացելու նպատակով Չեխիայի մայրաքաղաք է ժամանել նաեւ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը: