Երեւանում հունիսի 15-ին ժամը 12:00-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Գայի պողոտայի 8/2 շենքի դիմաց:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 23-ամյա Դավիթ Աբաջյանը վարելով BMW մակնիշի 25 ՏՕ 895 համարանիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել 78-ամյա Քնարիկ Գրիգորյանին եւ թողնելով անօգնական վիճակում` դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի եւ Երեւանի ՃՈ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում Աբաջյանը հայտնաբերվել է:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























