Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեղադրել է Վրաստանի իշխանություններին, որ փորձել են ձախողել իր հանդիպումը Թբիլիսի ժամանած ԵՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:

Նա ասել է «Մաեստրո» հեռուստաալիքին, որ իշխանություններն այցի ընթացքում Էֆթիմիուին հայտնել են, թե Բուրջանաձեն լքել է երկիրը:

Շնորհիվ Բուրջանաձեի անձնական շփումների հաջողվել է անցկացնել հանդիպումը, որ տեւել է 15 րոպե:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Բուրջանաձեն եվրոպացի պաշտոնյային ասել էր, թե անհրաժեշտ է միջազգային հետաքննություն իրականացնել մայիսի 26-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմության ակցիայի ցրման փաստով: