Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությունը իր նոր առաջնորդ է նշանակել Այման ազ-Զավահիրիին, հունիսի 16-ին այդ մասին հաղորդել են արբական լրատվամիջոցները:
Նշանակումը սպասված էր, քանի որ նախկինում էլ էին կարծում, որ հենց ազ-Զավահիրին` «Ալ-Քաիդայի» երկրորդ դեմքը կդառնա բեն Լադենի փոխարինողը:
«Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա Բեն-Լադենը ոչնչացվել է մայիսի 2-ին ամերիկյան հատուկջոկատայինների ձեռքով` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադին մոտ:




























