Բաքվում ծեծել են ամերիկացի լրագրող Ամանդա Էրիքսոնին եւ բրիտանացի իրավապաշտպան Սիլ Դեվիսին։
Ինչպես հայտնի է դարձել Turan-ին, մի քանի երիտասարդներ հունիսի 15-ի երեկոյան հարձակվել են աղջիկների վրա եւ առանց բացատրություների սկսել են ծեծել նրանց։ Աղջիկները նկատել են, որ երիտասարդները հետեւում են իրենց։ Նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակ Օրհան Մանսուրզադեն Turan-ին ասել է, որ տեղյակ չէ երկու արտասահմանցիներին ծեծի ենթարկելու փաստի մասին։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները դեռեւս չեն մեկնաբանել հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ ապրիլին Բաքվում ձերբակալվել եւ մեկ օր անց արտաքսվել էին շվեյցարացի երեք լրագրողներ:




























