Ռեժիսոր Լալի Կեկելիձեի «Ճայը վրացերեն` ռուսական թեյախմության ժամանակ» բեմադրության պրեմիերան տեղի կունենա հունիսի 18-ին` Թբիլիսիում, հաղորդում է «Մաեստրո» հեռուստաընկերությունը:
Ռեժիսորը հայտնել է, որ բեմադրության գաղափարն իր մոտ ծագել է 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, որպեսզի դրանով ցույց տա ռուսական քաղաքականության անպետքությունը:
Դերասանները կխոսեն ռուսերեն: Իրադարձությունները տեղի են ունենում հասարակական զուգարանում եւ նրա շուրջ: Բեմում վրացի դերասանները կցուցադրեն Գոգոլին, Պուշկինին, Լենինին, Ստալինին, ինչպես նաեւ երկու ռուսների` Իվան Պետրովիչին եւ Պյոտր Իվանովիչին, որոնք ապրում են Վրաստանում:
Բեմադրությունում կան նաեւ էրոտիկ բնույթի տեսարաններ, նշում է «Գռուզիա online»-ը:




























