Իսրայելի տարածաշրջանային համագործակցության փոխնախարար Էյուբ Քարան ծաղրական նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների համար մարդասիրական օգնություն ուղարկել:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  իսրայելցի փոխնախարարը AFP-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի դեսպանատան միջոցով նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետին։ Էյուբ Քարան նշել է, թե ինքը Էրդողանին առաջարկել է թույլտվություն տալ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների համար մարդասիրական նավատորմ ուղարկել:

«Կարեւորն այն է, որ այս նավատորմը լինելու է խաղաղության, ոչ թե՝ սադրիչ»,-ասել է իսրայելցի փոխնախարարը: