Չինաստանի հյուսիսում հնագետները հայտնաբերել են բազմադարյա գինու մի քանի բրոնզե անոթներ, հաղորդում է Planet-today-ը:
Շանսի նահանգի Յունչեն քաղաքում գտնվող Բեյբայե հին գերեզմանի տարածքը կազմում է մոտ 1200 մ²: Պեղումները տեղի են ունեցել 2020 թվականի ապրիլից դեկտեմբեր: Այս ընթացքում գիտնականները հայտնաբերել են քարերի, պղնձի եւ թանկարժեք մետաղներից մոտ 500 հնագույն իրեր:
Մասնավորապես, մասնագետները հայտնաբերել են ութ բրոնզե թեյնիկ: Ամբողջ հավաքածուի մեջ միայն երկուսն են փակ եղել եւ պահպանել իրենց հերմետիկությունը: Անոթների ներսում եղել է խորհրդավոր թափանցիկ հեղուկ:
Բովանդակության մանրակրկիտ վերլուծության ընթացքում բաղադրության մեջ հայտնաբերվել են որոշակի քանակությամբ օրգանական նյութեր եւ թթուներ: Սա մասնագետներին թույլ է տվել պարզել, որ թեյնիկների մեջ մրգային գինի է:
Խմիչքի տարիքը մասնագետները գնահատել են մոտ 3000 տարի: Այն պատրաստվել է Չժոու դինաստիայի օրոք՝ մ.թ.ա. 1045-221 թվականներին: Այժմ դա Չինաստանում հայտնաբերված գինու ամենահին նմուշն է:





























