Հին քարե արտեֆակտը կօգնի գիտնականներին հասկանալ, թե ինչ տեխնոլոգիաներով են տեղացիները պոլեոլիթի դարաշրջանում գործիքներ պատրաստել: Հազվագյուտ քարե գործիք է հայտնաբերվել չինական Ցզիլին նահանգում: Այն պատահաբար հայտնաբերել են Հելուն քաղաքում գտնվող շինհրապարակում: Այս պահին արտեֆակտը տեղական թանգարանում է՝ ժամանակավոր պահման համար, հայտնում է Planet-today-ը:
Զենքը պատրաստվել է օբսիդիանից՝ մագմատիկ լեռնային քարից: Կոնաձեւ շեղբի երկարությունը 53 սմ է, քաշը՝ մոտ 16 կգ: Իսկ դրա առավելագույն տրամագիծը 16 սմ է: Արտեֆակտի վրա կա նաեւ 14 փոսիկ, որոնք հայտնվել են արհեստական քարի շերտավորման պատճառով: Գիտնականների կարծիքով՝ գտածոն մոտ 20 000 տարեկան է:
Պալեոլիթի շրջանում օբսիդիանը ամենատարածված նյութերից մեկն է եղել: Այն առանց մեծ դժվարության վերամշակման է ենթարկվել՝ միեւնույն ժամանակ ունենալով մեծ ամրություն: Այն ժամանակ այս արհեստական քարից պատրաստել են տարատեսակ գործիքներ, զարդեր ու զենքեր:
Այս ծայրաստիճան հազվագյուտ արտեֆակտը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի: Քարի միջուկը պատրաստված է բարձր որակով, ինչը թույլ է տալիս մասնագետներին ուսումնասիրել պալեոլիթի դարաշրջանում գործիքներ պատրաստելու տեղական տեխնոլոգիան:





























