Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից, ուր նա հոսպիտալացվել էր երկուշաբթի օրը, հայտնում է RaiNews24 լրատվական հեռուստաալիքը:
Ավելի վաղ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի փաստաբան Ֆեդերիկո Չեկոնին նրա հոսպիտալացումը բացատրել էր, այսպես կոչված, «Ռուբիի» գործով Միլանում կայացած հերթական դատական նիստին նրա բացակայության համար բժշկական հետազոտմամբ։ Գործի շրջանակներում քաղաքական գործիչը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու եւ վկաներին կաշառելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի վերջին Բեռլուսկոնին ներկա չի եղել Միլանի գործընթացի շրջանակներում նախորդ նիստին: Այն ժամանակ Չեկոնին դատարանին տեղեկացրել է, որ 84-ամյա քաղաքական գործչին, ով այդ ամսվա սկզբին սրտի խնդիրների պատճառով հիվանդանոցում էր գտնվում, նշանակվել է «բացարձակ հանգիստ»: Նախկին վարչապետը հունվարի 15-ին դուրս էր գրվել Մոնակոյի սրտաբանական կլինիկայից, որտեղ նա հայտնվել էր սրտային առիթմիայի պատճառով:





























