Համաշխարհային շուկաներում նավթի գները հունիսի 16-ին բարձրացել են` ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական տվյալների ֆոնին:

Brent Crude Oil մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացվել են 1,01  դոլարով եւ հասել 114,02 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի  հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 0,14  դոլարով, հասնելով 94,95  դոլարի` մեկ բարելի դիմաց:

Հայտնի է դարձել, որ անցած շաբաթվա ընթացքում  ԱՄՆ-ում  գործազրկության  նպաստի համար դիմողների թիվը նվազել է 16 հազարով` հասնելով 414 հազարի: Իսկ նոր տների թիվը մայիսին կազմել է 560 հազ.` 3,5% տոկոսով ավելի ապրիլի ցուցանիշից: