ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Փհենյանը կվերադառնա Վաշինգտոնի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններին: «Մենք խորհրդակցում ենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, եւ նրանք (ԿԺԴՀ) պատասխան կստանան, եթե որոշեն սրել իրավիճակը: Մենք համարժեք կերպով կպատասխանենք»,- ասել է նա: «Ես նույնպես պատրաստ եմ բանակցությունների, բայց դրանք պետք է պայմանավորված լինեն վերջնական արդյունքով՝ միջուկային ապառազմականացման տեսքով»,- հավելել է Բայդենը:
Մարտի 21-ին Հյուսիսային Կորեան երկրի արեւմտյան ափից երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակեց դեպի Ճապոնական ծով, ինչը Բայդենի կառավարման օրոք այդ տեսակ առաջին փորձարկումն էր:
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ Փհենյանը չի պատասխանի միջուկային զենքի վերաբերյալ բանակցությունների վերականգնման բազմաթիվ կոչերին, քանի դեռ ԱՄՆ-ը չի հրաժարվել իր «թշնամական քաղաքականությունից»:
Նշենք, որ 2011 թվականից Փհենյանը Կիմ Չեն Ընի օրոք ավելի քան 100 հրթիռ է գործարկել եւ միջուկային զենքի չորս փորձարկում իրականացրել, ինչը ավելին է, քան նրա հայր Կիմ Չեն Իրը եւ պապ Կիմ Իր Սենը արել են 27 տարվա ընթացքում:





























