Երեւանի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երեւան» ՋԷԿ-ի տարածքում այսօր` հունիսի 17-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ փրկարարական խմբեր, շուրջ 11 հրշեջ մեքենաներ:

Պարզվել է, որ այրվում է  ՋԷԿ-ի տարածքում գտնվող կորեացիների ժամանակավոր տնակները: Բարեբախտաբար հրդեհի պահին տնակներում ոչ ոք չի եղել: Տնակների մի մասն ամբողջովին այրվել է: Հրշեջ փրկարարների ջանքերի շնորհիվ, կրակը մարվել է:

Ըստ ականատեսների, եթե նրանք մի փոքր ուշանային, կրակը կտարածվեր դեպի մյուս տնակները: Հրդեհի պատճառը պարզ կլինի համապատասխան փորձաքննությունից հետո:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի